-Բալե՛ս, տաք հագնվի, դրսում ցուրտ ա։
Չես լսում, թեթև հագնված դուրս ես գալիս, մի քիչ մրսում ես, բայց բանի տեղ չես դնում՝ ցուրտ ա, էլի, հո տարերային աղետ չի, հիմա տուն կհասնես, կտաքանաս։
Հետո, մի օր էլ ոչ ոք չի ասում՝ տաք հագնվի։ Ու հանկարծ զգում ես, թե ինչքան կարևոր էր, որ մեկն ասեր, ու դու չլսեիր։ Ու ինչն ա ամենատարօրինակը՝ տաք ես հագնվում, էլի մրսում ես...
Հենրիկ Պիպոյան